Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փաստորեն՝ երեք եղբայր

Փաստորեն՝ երեք եղբայր
26.05.2016 | 12:16

Բաքուն պատրաստ է աջակցել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը։


Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ Անկարան շարունակելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ձգտել բանակցությունների միջոցով։ Ալի Հասանովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի լարվածությունը չի կարող չանհանգստացնել Ադրբեջանին, որն այդ պետություններից յուրաքանչյուրի հետ «բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության հարաբերություններ ունի»։

«Ինչպես նշել է նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանը սերտ պատմական կապերով է կապված այդ պետությունների հետ, և այդ լարվածության պատճառով անհանգստություն ու ափսոսանք է զգում։ Պետության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լարվածության թուլացման համար»,- ասել է Հասանովը։

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ