Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Ձեզ և Ձեր ժողովրդին անկեղծորեն ցանկանում եմ խաղաղություն, բարգավաճում և առաջընթաց Ադրբեջանի ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ: Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացումը շարունակվել է բոլոր ոլորտներում: Դրա վառ օրինակն է ֆրանս-ադրբեջանական համալսարանը, որը շուտով կբացվի Բաքվում: Ես ուրախ եմ այդ առթիվ և ցանկանում եմ, որ մեր երկրները միացնող գործընկերության կապերն ավելի խորանան և ընդգրկեն տարբեր ոլորտներ: Հնարավորությունից օգտվելով, ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ռուս և ամերիկացի գործընկերների հետ համատեղ կշարունակի ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների ճանապարհով»,- ասված է Ֆրանսուա Օլանդի շնորհավորանքում: