Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կպահպանվեն մինչև Մինսկի համաձայնագրերի իրագործումը

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կպահպանվեն մինչև Մինսկի համաձայնագրերի իրագործումը
26.05.2016 | 15:01

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ ԵՄ տնտեսական պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև Մինսկի համաձայնագրերի լիարժեք կատարումը։ Նա ակնկալում է, որ ԵՄ երկրների առաջնորդները հավանություն կտան հակառուսական պատժամիջոցների երկարացմանը։

«Մենք պատրաստ ենք շարունակելու մեր պատժամիջոցները, մեզ հատուկ քննարկումներ պետք չեն… Միանգամայն վստահ եմ, որ պատժամիջոցների վերաբերյալ որոշում կընդունենք հաջորդող 2 կամ 3 շաբաթների ընթացքում՝ առանց մասշտաբային քննարկումների»,- հավելել է նա։

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ