Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ նախկին պետքարտուղարները՝ կարգազանց

ԱՄՆ նախկին պետքարտուղարները՝ կարգազանց
26.05.2016 | 15:03

Պետդեպի՝ անվտանգության հարցերով գլխավոր տեսուչ Սթիվ Լինիկը Կոնգրեսի համար զեկույցում նշել է, որ դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը՝ լինելով ԱՄՆ պետքարտուղար, խախտել է էլեկտրոնային փոստի կիրառման անվտանգության անհրաժեշտ կանոնները՝ գրում է The Washington Post-ը՝ հղում անելով զեկույցի տեքստին։

Պետքարտուղար Քլինթոնը ծառայողական նամակագրության համար կիրառել է անձնական փոստը տնից։ Զեկույցում չկան Քլինթոնին կամ նրա աշխատակիցներին պատժելու խորհուրդներ։ Նման խախտումներ թույլ են տվել նաև Քլինթոնի նախորդները՝ Քոլին Փաուելն ու Մադլեն Օլբրայթը։

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ