Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ճապոնիայում մեկնարկում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը

Ճապոնիայում մեկնարկում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը
26.05.2016 | 15:05

Ճապոնիայի Իսե Սիմա շրջանում մեկնարկում է Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովը: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նախագահությամբ G7-ի գագաթնաժողովին կմասնակցեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Գագաթնաժողովին ներկա կլինեն Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, պետությունների հրավիրյալ ղեկավարներ։ Օրակարգի գլխավոր թեման համաշխարհային տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերն են: Կքննարկվեն կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։ Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կայցելի Հիրոսիմա՝ դառնալով ամերիկացի առաջին նախագահը, որ կլինի քաղաքում 1945 թվականի ամերիկյան ատոմային ռմբակոծությունից հետո:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ