Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Չինական ընկերությունը կկառուցի «Հյուսիս-հարավ»-ի Թալին-Լանջիկ հատվածը

Չինական ընկերությունը կկառուցի «Հյուսիս-հարավ»-ի Թալին-Լանջիկ հատվածը
27.05.2016 | 10:27

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության հետ ստորագրել է կապալային պայմանագիր` 59 միլիոն 955 հազար 938,46 դոլար ընդհանուր արժեքով: Պայմանագիրը ստորագրել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության Եվրասիայի տարածաշրջանի փոխնախագահ Լյու Լյուշան։

Պայմանագիրը վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակում Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի շուրջ 18,7 կմ ճանապարհի կառուցմանը: Հայտարարված շինարարական մրցույթին մասնակցել է միջազգային 6 հեղինակավոր շինարարական կազմակերպություն, որոնցից հաղթող է ճանաչվել նվազագույն գնային առաջարկներ ներկայացրած և տեխնիկապես բավարար գնահատված չինական ընկերությունը: «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ»-ի փոխնախագահը վստահեցրել է, որ աշխատանքները կավարտվեն պայմանագրով նշված ժամկետներում` 2018-ի սկզբին, և բարձր որակով: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նպատակն է Բավրայից (Վրաստանի սահման) Ագարակ (Իրանի սահման) ընկած առկա 560 կմ 2-րդ կատեգորիայի միջինում 60 կմ/ժ արագությամբ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցումը՝ հասցնելով 470 կմ-ի՝ առաջին կատեգորիայի 100-110 կմ/ժ արագությամբ արագընթաց ճանապարհի, նշված հատվածի հատումը առկա 9-9,5 ժամից կնվազի 4,5 ժամի և կբարձրացնի հարմարավետությունն ու անվտանգությունը, ապահովելով արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակը: Այս ծրագիրը կազմում է միջազգային «ՏՐԱՍԵԿԱ» և «Մետաքսի ճանապարհ» ծրագրերի կարևոր մասերից մեկը:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ