Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Իսրայելն ու Ադրբեջանը պետք է ընդլայնեն համագործակցությունը»

«Իսրայելն ու Ադրբեջանը պետք է ընդլայնեն համագործակցությունը»
30.05.2016 | 12:19

Trend գործակալությանը տված հարցազրույցում Իսրայելի պաշտպանության նոր նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի համագործակցությունը զարգանում է դինամիկ և ուղղությունների ամենալայն շրջանակով: «Հարաբերությունների մակարդակն իսկապես շատ բարձր է, և դժվար է գնահատել դրանց կարևորությունը երկու երկրների համար: Բոլոր ոլորտներում երկկողմ փոխգործակցության ընդլայնումը համապատասխանում է մեր պետությունների շահերին, և ինձ թվում է՝ բավական հեռանկարային»,- ասել է Լիբերմանը:

Խոսելով ահաբեկչության դեմ պայքարում Իսրայելի ու Ադրբեջանի համագործակցության մասին՝ Լիբերմանն ընդգծել է, որ հարցը կենսական կարևորություն ունի Իսրայելի համար:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ