Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Քրդական բանվորական կուսակցության անդամներին զինելու մեջ: «Մոսկվան Սիրիայի և Իրաքի միջոցով քրդական խմբավորումներին հակաօդային պաշտպանության միջոցներ և հրթիռներ է մատակարարում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Star օրաթերթը: Դիարբեքիր ուղևորվելու ճանապարհին Էրդողանն ասել է. «Այս պահին անջատական ահաբեկչական կազմակերպությունը նման զինատեսակներ ունի»:
Թուրքիայի կառավարությունը չի մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը: