Ռուսաստանն ու Թուրքիան անհաղթահարելի խնդիրներ չունեն՝ ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կարծում եմ, որ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում:
Որևէ պետություն չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ` զոհաբերել հարաբերությունները մեկ այլ պետության հետ»,- Reuters գործակալության փոխանցմամբ՝ նշել է Թուրքիայի փոխվարչապետը: