Ոչ մի աշխատանքային խումբ չի կարող լուծել ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրը, դա կարող է միայն թուրքական իշխանությունը, որից Մոսկվայում ներողություն են ակնկալում և ռուսական կործանված ռմբակոծիչի դիմաց վնասի փոխհատուցում՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի առաջարկը՝ Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծել երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղիներ գտնելու համար:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվայում Անկարայից կոնկրետ քայլեր են ակնկալում, և փաստել էր, որ դեռ «մենք չենք լսել ներողություն և չենք լսել վնասը փոխհատուցելու պատրաստակամության մասին»: