Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բիձինա Իվանիշվիլին կօգնի «Վրացական երազանքին»

Բիձինա Իվանիշվիլին կօգնի «Վրացական երազանքին»
30.05.2016 | 23:24

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին պնդում է, որ չունի անձնական շահեր՝ խորհրդարանական ընտրություններում: Նա հայտարարել է, որ մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախընտրական արշավին:

«Ես չունեմ անձնական որևէ պլան ու նպատակ՝ ապագա ընտրություններում: Իմ միակ մտահոգությունն է, որ մոտակա 10-15 տարիներին հաջողությամբ ավարտվի այն գործը, որի հիմքը դրել են մեր նախնիները, և ես ձեզ հետ միասին ուրախանամ Վրաստանում ապրելով: Ես ծրագրում եմ նախընտրական արշավի ժամանակ շրջել բոլոր շրջաններով և հանդես գալ հեռուստատեսությամբ: Բնակչության հետ հանդիպումներում ես կխոսեմ երկրի առջև կանգնած կոնկրետ առաջադրանքների մասին, կպատասխանեմ կառավարության գործունեության վերաբերյալ լրագրողների ու Facebook-ի օգտատերերի հարցերին: Վստահ եմ, որ այս անգամ էլ մենք կհաղթենք»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին: Վրաստանի խորհրդարանական ընտրությունները հոկտեմբերի 8-ին են:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ