Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չավուշօղլու. ԵՄ-ն Թուրքիայի հետ չպետք է խոսի նույն լեզվով, ինչ ՈՒկրաինայի ու Վրաստանի

Չավուշօղլու. ԵՄ-ն Թուրքիայի հետ չպետք է խոսի նույն լեզվով, ինչ ՈՒկրաինայի ու Վրաստանի
30.05.2016 | 23:26

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է գիտակցի, որ Թուրքիայի հետ անկարելի է խոսել վերջնագրային ձևով, որը ԵՄ-ն կիրառում է ՈՒկրաինայի ու Վրաստանի հանդեպ: Չավուշօղլուն այդ հայտարարությամբ մեկնաբանել է վիզային ռեժիմի վերացման համար Թուրքիային ԵՄ-ի ներկայացրած այն նախապայմանը, որն առնչվում է հակաահաբեկչական օրենսդրությունը վերանայելուն:

«Նրանք (ԵՄ) պետք է հասկանան, որ անթույլատրելի է Թուրքիայի հետ վարել նման գործեր: Նրանք այդպես գործել են ՈՒկրաինայի հանդեպ. «Կամ դուք մեզ հետ եք, կամ՝ ոչ»: Վրաստանին հասցրել են այն վիճակի, որ նա կորցրել է երկու շրջան: ԵՄ-ը պետք է հրաժարվի նման մոտեցումից: ԵՄ-ը պետք է Թուրքիային տեսնի որպես երկարաժամկետ գործընկեր:


Մենք չենք ցանկանում լիիրավ անդամություն, խոսքը միայն վիզային ռեժիմի ազատականացման մասին է: Սխալ և անարդար է նման վերաբերմունքը մի երկրի հանդեպ, որը կատարել է նման քանակությամբ պայմաններ և ի ցույց է դրել տվյալ ուղղությամբ իր վճռականությունը: Ներկա պահին Թուրքիան պայքարում է ահաբեկչական բազմաթիվ կազմակերպությունների դեմ: Նման իրավիճակում օրենսդրության փոփոխումը անհնար է ահաբեկչության դեմ պայքարի հարցում»:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ