Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հերքել է Բենեդիկտոս XVI-ի պես վաղաժամ հեռանալու հնարավորությունը: Նրա խոսքերը մեջբերվում են Սուրբ գահի պաշտոնական կայքում: «Ես չեմ մտածել պատասխանատվության պատճառով պաշտոնս թողնելու մասին, որն այն սահմանում է»,- հայտարարել է Հռոմի պապը Սուրբ գահի Scholas Occurrentes ֆոնդի կազմակերպած Համաշխարհային կոնգրեսում:
«Ես ձեզ խոստովանություն կանեմ՝ երբեք չեմ մտածել, որ ինձ կընտրեն, և ինձ համար դա անակնկալ էր: Բայց այդ պահից Աստված ինձ խաղաղություն տվեց, որը տևում է մինչ օրս»,- հավելել է նա:
Ֆրանցիսկոսի նախորդ Բենեդիկտոս XVI պապը պաշտոնից հրաժարվել է 2013-ի փետրվարին: