ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջնորդներին հրավիրել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին՝ Մոսկվայում:
«Օգտվելով հնարավորությունից՝ կցանկանայի հրավիրել ձեզ, ինչպես մենք պայմանավորվեցինք նեղ կազմով, անցկացնել մեր հետագա հանդիպումը դեկտեմբերին՝ ավանդույթի համաձայն Մոսկվայում»,- ասել է Պուտինը՝ հանդես գալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում: