ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ ԵՏՄ-ի հետ փոխգործակցությունը կօգնի երկրին հաղթահարել ընթացիկ դժվարությունները: «Մենք մեր փոխգործակցությունից չենք ակնկալում կախարդական միջոցներ, բայց առանց որևէ կասկածի դա մեզ կօգնի հաղթահարել ընթացիկ դժվարությունները: Ես դրանում չեմ կասկածում»,- ընդգծել է Պուտինը:
Պուտինը ժամանել է Աստանա՝ «Ակորդա» նստավայր, որտեղ երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, իսկ այնուհետև մասնակցելու է ԵԱՏՄ նիստին:
Մոսկվան և Աստանան, քննարկելով երկկողմ օրակարգը, միշտ լուծում են խնդրահարույց հարցերը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Հենց ռուսական աջակցության շնորհիվ, մեր համատեղ աշխատանքի շնորհիվ աշխատում է ԱՊՀ-ն և ստեղծվել է Եվրասիական տնտեսական միությունը: Չնայած բարդ միջազգային պայմաններին՝ այդ միությունն աշխատում է»,- ասել է Նազարբաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: