Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրասիական տնտեսական միությունը նայում է Չինաստանի ուղղությամբ. Независимая Газета

Եվրասիական տնտեսական միությունը նայում է Չինաստանի ուղղությամբ. Независимая Газета
31.05.2016 | 22:19

Այսօր Աստանայում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ընթացքում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի նախագահները կգնահատեն Եվրասիական տնտեսական միության գործունեության միջանկյալ արդյունքները, գրում է Независимая Газета-ի հոդվածագիր Վիկտորիա Պանֆիլովան։ Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ միությունն այնքան հաջող չի ստացվել, ինչպես պլանավորում էին, իսկ սովորական քաղաքացիների հույսերը՝ ազատ տեղաշարժի վերաբերյալ, չարդարացան: Նիստի շրջանակում պետությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ առևտրային համագործակցության հեռանկարները: Նման համագործակցության (նախևառաջ՝ Չինաստանի հետ) ընդլայնման նախաձեռնող է հանդես եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Վեհաժողովին կընդունվի ԵԱՏՄ-ի և չինական «Մեկ գոտի՝ մեկ ուղի» ծրագրի զարգացման համակցման կոնցեպտը: Օրերս կոնցեպտը և մոտեցումները հավանության են արժանացել ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստի ժամանակ:


Հիասթափությունը սկսվել է նկատվել ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրներում, չնայած դրա մասին պաշտոնյաները բարձրաձայն չեն խոսում, գրում է հեղինակը։ Անցած տարի ԵԱՏՄ-ի համար բարդ տարի է եղել՝ համաշխարհային տնտեսության ռեցեսիան, նավթի գների անկումը, Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում ազգային արժույթների արժեզրկումը, հակառուսական տնտեսական պատժամիջոցները: Որպես արդյունք՝ նվազել է ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը: Ինչպես նշել է Ռիսկերի գնահատման խմբի տնօրեն Դոսիմ Սատպաևը, Ղազախստանի տեսանկյունից Ռուսաստանը չափազանց շատ է տարվել աշխարհաքաղաքական խաղերով և չի ցանկանում զբաղվել տնտեսական զարգացմամբ, ՌԴ-ի և Թուրքիայի միջև կոնֆլիկտը Ղազախստանի համար «վերջին կաթիլն» է դարձել: Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ-ի ներսում նույնպես նոր կոնֆլիկտներ ու տարաձայնություններ կան՝ Ղազախստանի և Ղրղզստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև: Դիվանագիտական սկանդալ է առաջացել Ղազախստանի և Հայաստանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի դեպքերի պատճառով: «Այս խնդիրների կույտն արդեն հոգնեցրել է Աստանային, և նա շեշտը դնում է Չինաստանի հետ համագործակցության վրա»,- ասել է Սատպաևը:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ