Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանը հարկադրված դադարեցրեց պատերազմը

Ադրբեջանը հարկադրված դադարեցրեց պատերազմը
31.05.2016 | 22:21

Ադրբեջանական ANS հեռուստաալիքին հարցազրույցում նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի ավելի դինամիկ և կստանա իր լուծումը: Նրա խոսքով՝ կան միջազգային իրավունքի նորմեր, որոնց համաձայն՝ նման հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:


Խոսելով Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացման մասին՝ Հասանովը հայտարարել է. «Ապրիլի 4-ից սկսած՝ միջազգային կազմակերպությունները կրակը դադարեցնելու մասին հայտարարություններով դիմեցին Հայաստանին ու Ադրբեջանին: Բնականաբար, նրանք ունեն դրա իրավունքը, միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով:
Այդ պատճառով էլ Ադրբեջանը հարկադրված դադարեցրեց պատերազմը, և դրանում իր հիմնական դերն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Վիեննայի գործընթացները ցույց տվեցին, որ Ադրբեջանը համանախագահող երկրների հետ խոսել է ավելի պահանջկոտ ձևով: Համանախագահող երկրներն արդեն վճռականորեն են տրամադրված ստատուս քվոն երկար ժամանակ չպահպանելու հարցում»:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ