«Մենք ոչ մի կախարդական միջոցներ չենք ակնկալում մեր փոխգործակցությունից, սակայն, անկասկած, դա կօգնի մեզ հաղթահարել ընթացիկ դժվարությունները։ Դրանում ես ընդհանրապես չեմ կասկածում»,- ասել է ՌԴ նախագահը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպմանը։
«Ղազախստանը մեզ համար ամենամոտ գործընկերն է և ամենահուսալի դաշնակիցը։ Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք»,-ընդգծել է Պուտինը։ Նա վստահություն է հայտնել, որ Ղազախստանում կառուցված տնտեսական զարգացման համակարգը, որը վերջին տարիներին բարձր տեմպ է ձեռք բերել, բոլոր դժվարությունների հաղթահարման հնարավորություն կտա։