Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պյոտր Սվիտալսկի. Հայաստանը շատ է տառապում մինի-մենաշնորհներով տնտեսության իմիջի պատճառով

Պյոտր Սվիտալսկի. Հայաստանը շատ է տառապում մինի-մենաշնորհներով տնտեսության իմիջի պատճառով
01.06.2016 | 10:51

Հայաստանը շատ է տառապում իրեն վերագրված մինի-մենաշնորհներով տնտեսության իմիջի պատճառով՝ «Տնտեսական մրցակցության և իրավակիրառական պրակտիկայի պաշտպանության առումով օրենսդրության հայեցակարգային վերլուծություն» թեմայով կլոր սեղան-քննարկման և համանուն հետազոտության արդյունքների ներկայացման ընթացքում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

«Ես ուզում էի ցույց տալ, թե մենք որքան հետաքրքրված ենք քննարկումներ սկսելու Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ: Հայաստանի ղեկավարությունն իր հայտարարություններում ընդգծել է տնտեսական բարեփոխումները շարունակելու շահագրգռությունը: Անձամբ վարչապետը վերջերս հայտնել էր, որ շահագրգռված է մրցակցային բիզնես մթնոլորտ ստեղծել Հայաստանում: Նա նշել էր, որ հենց ազատ մրցակցությունը պետք է նպաստի տնտեսության ծաղկմանը և զարգացմանը»։
Դեսպանը վստահ է, որ Հայաստանի կառավարությունը ներկայիս քաղաքականության շնորհիվ կկարողանա մրցակցային դաշտ ստեղծել ոչ միայն հայ գործարարների համար, այլև օտարերկրյա ներդրումներ բերել:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ