Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեքսիկան հետաքրքրված է ԵԱՏՄ-ով

Մեքսիկան հետաքրքրված է ԵԱՏՄ-ով
01.06.2016 | 13:03

Մեքսիկային հետաքրքրում է ԵԱՏՄ-ն՝ տարածաշրջանում ներկայությունն ընդլայնելու համար՝ ասել է Մեքսիկայի փոխարտգործնախարար Կառլոս դե Իկասան։ «Մենք մեծ հետաքրքրություն ունենք միության հանդեպ, որ մեզ ավելի մեծ ներկայություն կտար տարածաշրջանում, պետք է քննարկել Խաղաղօվկիանոսյան դաշինքի (Մեքսիկա, Պերու, Չիլի, Կոլումբիա) և ԵԱՏՄ-ի հնարավոր մերձեցման հարցը»,-ասել է նա՝ ՌԴ պաշտոնական այցից առաջ: Մեքսիկան մտադիր է զարգացնել ու աջակցել նման երկխոսությանը, հուշագրի ստորագրման հստակ ժամկետ չի նշվել։

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ