Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ քննարկել է ԼՂ հարցը

Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ քննարկել է ԼՂ հարցը
01.06.2016 | 13:07

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ Trend-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Միջնորդների հետ նախապես ծրագրված հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Ադրբեջանի արտգործնախարարի աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպմանը քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները՝ նախապատրաստելու համար հունիսին բարձրագույն մակարդակով հերթական հանդիպումը՝ ամենասեղմ ժամկետներում ԼՂ հակամարտության լուծման առաջընթացի նպատակով:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ