Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի հարցում

ԵՄ-ն մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի հարցում
01.06.2016 | 13:31

Եվրամիությունը մտադիր չէ մոտ ժամանակներս փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ խոսելով Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին իր մասնակցության մասին:

«Իմ այցը Սանկտ Պետերբուրգ ավելի շատ տնտեսական, քան քաղաքական է, և առիթ չի դառնա, որ ԵՄ-ն հայտարարի Ռուսաստանի հանդեպ իր դիրքորոշման որևէ փոփոխության մասին»,- ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով Փարիզում լրագրողների առջև։ «Ես մտադիր չեմ փոխել ընդհանուր գնահատականը, որը պահպանում է ԵՄ-ն պարոն Պուտինի գործողությունների հանդեպ»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Նա հիշեցրել է, որ բազմիցս հանդիպել է ՌԴ նախագահի հետ՝ հաստատելու, որ պատժամիջոցներն անփոփոխ կմնան, քանի դեռ Մինսկի համաձայնագրերը չեն իրագործվել։

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ