Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե անհրաժեշտ է ջանքեր գործադրել Ռուսաստանի հետ հարաբերությունները կրկին զարգացնելու համար։ Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՈՒգանդա այցից առաջ օդանավակայանում մամուլի ասուլիսում անդրադարձել է ՌԴ-ի հետ հարաբերությունների թեմային։ «Թուրքիան մեղավորի աթոռին նստող երկիր չէ։ Սակայն Թուրքիան հարաբերություններ փչացնող երկիր էլ չէ։ Մենք ցանկանում ենք բարելավել ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները։ Մտածելու տեղիք է տալիս, որ ռուս օդաչուի սխալի պատճառով զոհաբերվեց հսկայական Թուրքիան»,- ասել է Էրդողանը։