ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները վերջին տասնամյակում առաջին անգամ կմեծացնեն ռազմական բյուջեն՝ Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Մենք բախվել ենք անորոշության, մենք բախվում ենք մեծ թվով խնդիրների, անվտանգության խնդիրները շատ են»,- ասել է Ստոլտենբերգը։