ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը կարևորում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ միջնորդների հանդիպումը Բրյուսելում: «Կարևոր բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ ղարաբաղյան խաղաղ գործընթացի և համապարփակ կարգավորման բանակցությունների վերաբերյալ: Ակնկալում ենք նախագահների հանդիպում հունիսին»,- գրել է ամերիկացի դիվանագետը Թվիթերում: