Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բինալի Յիլդիրիմ. Դրանք սովորական գործընթացներ էին, որ այդ ժամանակ տեղի են ունեցել յուրաքանչյուր հասարակությունում, յուրաքանչյուր երկրում

Բինալի Յիլդիրիմ. Դրանք սովորական գործընթացներ էին, որ այդ ժամանակ տեղի են ունեցել յուրաքանչյուր հասարակությունում, յուրաքանչյուր երկրում
02.06.2016 | 02:06

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը դատապարտել է հունիսի 2-ին Բունդեստագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը: «Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Թող ամեն ինչ ուսումնասիրվի, այդ թվում՝ բոլոր երկրների պատմությունները: Թող ի հայտ բերվեն յուրաքանչյուր կողմի սխալները: Սակայն դա պետք է անեն պատմաբանները: Արմատապես սխալ է պատմական թեման քաղաքականության առարկա, այդ թվում` ներքին առարկա դարձնելը: Կանխակալ փաստաթղթի ընդունման դեպքում կտուժեն Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունները: Անկասկած, մենք չենք ցանկանում դա:


Բունդեստագի կողմից 1915-ի դեպքերի մասին օրինագծի շուրջ քվեարկություն անցկացնելն անհեթեթություն է, չկան մոտիվներ: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Դրանք սովորական գործընթացներ էին, որ այդ ժամանակ տեղի են ունեցել յուրաքանչյուր հասարակությունում, յուրաքանչյուր երկրում: Մենք գիտենք, որ նրանք, ովքեր փորձում են մեղադրել Թուրքիային, չունեն բարի մտադրություններ: Բաց և հստակ համայն աշխարհին հայտնում ենք՝ մենք թաքցնելու ոչինչ չունենք այդ հարցում: Թող անցկացվեն բազմակողմ հետազոտություններ»,- հայտարարել է Յիլդիրիմը՝ հույս հայտնելով, որ նրանք, ովքեր որոշում կընդունեն Բունդեստագում, չեն անտեսի 3,5 միլիոն ընտրողների (Գերմանիայի քաղաքացիություն ունեցող էթնիկ թուրքերի) կարծիքը:

«Դրա համար էլ մենք չենք ցանկանում նման որոշումների ընդունում: Հուսով ենք, որ կհաղթի բանականությունը և չի ընդունվի մտահոգություն հարուցող որոշում: Բայց ինչ տեղի կունենա, եթե ամեն դեպքում ընդունվի: Մեծ հաշվով՝ ոչինչ: Նախորդ տարի նման որոշումներ ընդունել են մի շարք այլ երկրներ: Մեզ համար դա անիմաստ է, օրենքի ուժ չունեցող գործողություն: Եվ, այնուամենայնիվ, մենք կողմ չենք անիմաստ որոշումների ընդունմանը»,- նշել է Թուրքիայի վարչապետը:

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ