Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելը ներկա չի լինի Բունդեստագի նիստին

Մերկելը ներկա չի լինի Բունդեստագի նիստին
02.06.2016 | 19:00

Local.de-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համակարծիք է իր կուսակցության հետ, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն են՝ հունիսի 1-ին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիանե Վիրցը։

Նրա խոսքերով՝ Մերկելը, սակայն հունիսի 2-ին ներկա չի գտնվի Բունդեստագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությանը, քանի որ նրա գրաֆիկում հինգշաբթի օրվա համար նախատեսված են պաշտոնական այլ միջոցառումներ։

«1915-1916 թվականներին հայերի ու քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակում ու ոգեկոչում» անվանմամբ բանաձևը ներկայացրել է Մերկելի կուսակցությունը՝ «Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միությունը»՝ դաշինքի գծով գործընկերներ սոցիալ-դեմոկրատների, ինչպես նաև ընդդիմադիր Կանաչներ կուսակցության հետ։

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ