Reuters-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն հետաձգել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման որոշման ընդունումը։ ԵՄ երկրների պատվիրակությունը չորեքշաբթի քննարկել է հարցը, սակայն հետաձգել է վերջնական որոշման ընդունումը։ Վրաստանի հետ նման համաձայնագրին դեմ են Ֆրանսիան ու Գերմանիան։ Լրատվամիջոցի զրուցակիցը հայտարարել է. «Մենք չենք ցանկանում կանգնեցնել ողջ գործընթացը։ Մենք ցանկանում ենք լինել ավելի զգուշավոր»։
Եվրոպացի դիվանագետները Վրաստանի հետ վիզային ռեժիմի քննարկմանը կվերադառնան հաջորդ շաբաթ՝ նախքան Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ սկսելը, որի հետ սպասվում են ավելի բարդ բանակցություններ։
Եվրոպական հանձնաժողովը 2015-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ Վրաստանն ու Ուկրաինան կատարել են վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բոլոր պայմանները։