Գերմանիան խոր և ամուր հարաբերություններ ունի Թուրքիայի հետ` չնայած որոշ հարցերում տարաձայնություններին՝ հայտարարել է Անգելա Մերկելը, երբ Բունդեստագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
«Գերմանիան և Թուրքիան կապող շատ բան կա, և անգամ եթե մենք տարբեր կարծիքներ ունենք որևէ առանձին վերցրած հարցի շուրջ, մեր հարաբերությունների խորությունը, մեր բարեկամությունը և ռազմավարական կապերը շատ մեծ են»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Մերկելը: Նա հավելել է, որ Գերմանիան աջակցում է Թուրքիայի և Հայաստանի երկխոսությանը և ձգտում է բարելավել հարաբերությունները Անկարայի հետ: