Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ ԱԳՆ. Գերմանիան Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմամբ մոտեցել է Ռուսաստանի դիրքորոշմանը

ՌԴ ԱԳՆ. Գերմանիան Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմամբ մոտեցել է Ռուսաստանի դիրքորոշմանը
03.06.2016 | 04:50

Բեռլինը մոտեցել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանը՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը իհարկե ԳԴՀ-ի ներքին գործն է: Բայց ես կուզեի հիշեցնել, որ Պետդումայի համապատասխան հայտարարություններն այդ հարցի վերաբերյալ շատ վաղուց են ընդունվել: Ռուսական կողմի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ շատ հստակ է»:

«Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ Գերմանիան ևս մոտեցել է ռուսական դիրքորոշմանը», - հավելել է դիվանագետը:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ