Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բունդեստագում խոսում են այն ժամանակվա Թուրքիայի մեղքի մասին, ոչ թե ներկայիս

Բունդեստագում խոսում են այն ժամանակվա Թուրքիայի մեղքի մասին, ոչ թե ներկայիս
03.06.2016 | 04:53

Բունդեստագի` Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծում, որի վերաբերյալ քվեարկելու են հունիսի 2-ին, խոսվում է այն ժամանակվա Թուրքիայի մեղքի և պատասխանատվության մասին, ոչ թե ներկայիս՝ գրել էր «Repubblica»-ն:


«Գերմանիայում ցեղասպանության մասին առաջինը խոսել է նախագահ Յոախիմ Գաուկը: Այն ժամանակից հանրային քննարկումները ոչնչով սահմանափակված չեն: Այն աստիճանի սահմանափակված չեն, որ հունիսի 2-ին Բունդեստագի պատգամավորները պետք է քվեարկեն մի բանաձևի նախագծի վերաբերյալ, որում, վերնագրից սկսած, խոսվում է Հայոց ցեղասպանության մասին: Բանաձևի վերնագիրն է. «Հայոց ցեղասպանության և քրիստոնյա այլ փոքրամասնությունների 1915 և 1916 թվականների ցեղասպանությունների հիշատակի և հիշատակման մասին»: Այս բանաձևին ակտիվորեն աջակցում են քրիստոնյա դեմոկրատները, որոնց ղեկավարում է Անգելա Մերկելը, սոցիալ-դեմոկրատները և կանաչները:
Բանաձևում անդրադարձ կա նաև Գերմանիայի ծանր պատասխանատվության թեմային, «Ռեյխի ամոթալի դերին, որը, չնայած գերմանացի դիվանագետների և միսիոներների տեղեկություններին, ոչինչ չձեռնարկեց, որ կանգնեցնի մարդկության դեմ այդ հանցագործությունը»:

Մինչ այժմ թուրքական դպրոցներում խուսափում են պատմել հայերի տեղահանության մասին: Իսկ պատմաբան Յուսուֆ Խալաչօղլուն` ծայրահեղ ազգայնական Թուրքական պատմական ընկերակցությունից, ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլև արդարացնում է մարդկանց տեղահանությունը` ասելով, թե հայերը «թիկունքից հարձակվեցին թուրքերի վրա», որովհետև կռվում էին ռուս ցարի գայիսոնի ներքո: «Գերմանիայի փորձը ցույց է տալիս, թե որևէ հասարակության համար որքան դժվար է առերեսվել սեփական պատմության մութ էջերին: Պետք է տարբերել հանցագործություն կատարողների մեղքը և այսօր ապրողների պատասխանատվությունը»,- ասված է բանաձևի նախագծի տեքստում: Հենց այս նուրբ, բայց շատ կարևոր տարբերությունն է քրիստոնյա դեմոկրատներին մղել Բունդեստագում բանաձևի նախագիծ ներկայացնելու, կարծում է ՔԴՄ-ի պատգամավոր Ֆրանց Յունգը: «Այսօր խոսքն այն մասին չէ, որ Թուրքիային մեղադրյալի աթոռին հրավիրենք, Թուրքիայի այսօրվա կառավարությանը մեղադրենք ցեղասպանության համար: Անկարան պետք է ընդունի պատմության առաջ իր պատասխանատվությունը: Գերմանիայի թուրքերն արդեն Բեռլինում բողոքի ցույց են անցկացրել: Ոստիկանության գնահատականով, մոտ 1300 մարդ է հավաքվել»:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ