Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իլհամ Ալիևը դժգոհ է

Իլհամ Ալիևը դժգոհ է
03.06.2016 | 14:37

Ադրբեջանը դադարել է կապ պահել Եվրոպական խորհրդարանի հետ հակաադրբեջանական բանաձևերի պատճառով՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Արևելյան գործընկերության ծրագրի Ադրբեջանի մասով զեկուցող՝ լիբերալ-դեմոկրատների խմբակցության անդամ Նորիկ Նիկոլային և Եվրոպական խորհրդարանի անդամ Իվետ Գրիգուլեին:


«Վիրավորական և չհիմնավորված բանաձևերի ընդունումը տեղի է ունեցել ոչ Ադրբեջանի մեղքով, որն ընդամենը պաշտպանել է իր արդարացի դիրքորոշումը»,- հայտարարել է Ալիևը՝ Եվրոպական խորհրդարանի նախագահին և փոխնախագահին մեղադրելով «հակաադրբեջանական ուժերի մաս կազմելու» մեջ:


«Նրանց հայտարարությունները, հարձակումներն ու զրպարտանքը հարցականի տակ են դնում Ադրբեջանի և Եվրոպական խորհրդարանի միջև կապերի հեռանկարը»,- շարունակել է Ադրբեջանի նախագահը: Պաշտոնական հաղորդագրությունում մանրամասներ չեն նշվում, ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրում են, որ խոսքը անցած աշնանը ընդունված բանաձևերի մասին է, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ, եթե չդադարեցնի քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հետապնդումներն ու ձերբակալությունները:

«Ուշագրավ է, որ երբ Եվրոպական խորհրդարանը հինգ տարի առաջ Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցող բանաձև ընդունեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, Բաքվում «արդար գնահատական» որակեցին բանաձևը և ողջունեցին «Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը»,- հիշեցնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ