Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկարան ողբում է

Անկարան ողբում է
03.06.2016 | 14:43

Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլուօղլուն բանաձևի ընդունումից անմիջապես հետո կանչվել է Անկարա, Թուրքիայի ղեկավարները մեկը մյուսի հետևից հանդես են գալիս Գերմանիայի որոշումը դատապարտող հայտարարություններով:
«Բունդեստագի որոշումը լրջորեն կանդրադառնա թուրք-գերմանական հարաբերությունների վրա», - հայտարարել է Քենիայում գնտվող Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
Վարչապետ Բինալի Յիլդիրիմը Բունդեստագի որոշումը սխալ է համարում՝ հայտարարելով, թե Թուրքիան չի ամաչում իր պատմությունից. «Թուրք ժողովրդի անցյալը հայտնի է. այս ժողովուրդը հպարտանում է իր անցյալով: Մեր պատմության մեջ ամոթալի իրադարձություն չկա»: Նա հավելել է, որ բանաձևի ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո կձեռնարկվեն «հստակ քայլեր»:


Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Թվիթեր»-ում համոզմունք է հայտնել, թե «այս որոշմամբ Գերմանիան փորձում է փակել իր պատմության մութ էջերը»: Իսկ Արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, թե Բունդեստագի բանաձևը «օրենքի նկատմամբ արհամարհանք է». «Դրանով պատմությունը քաղաքականացվում է, ինչը թույլ չի տա ազատորեն քննարկել պատմական խնդիրները»:


Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նույնպես «Թվիթեր»-ում է արտահայտել իր դժգոհությունը. «Անկարան բոլոր հարթակներում կպատասխանի Բունդեստագի որոշմանը, որը իրավական ոչ մի ուժ չունի»: Քուրթուլմուշը պնդել է, թե այս հարցով պետք է զբաղվեն ոչ թե քաղաքական գործիչներն ու խորհրդարանները, այլ գիտնականներն ու պատմաբանները:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օզթուրք Յըլմազը հայտարարել է, թե ընդունված բանաձևը Թուրքիայի դեմ օգտագործվող քաղաքական գործիք է, որը վնաս է հասցնելու ինչպես թուրք-գերմանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերություններին: Նույն կուսակցության պատգամավոր Բյուլենտ Քուշօղլուն բանաձևի ընդունումը կապել է արտաքին հարթակում Թուրքիայի թուլության հետ՝ մեղքը դնելով նախագահ Էրդողանի վրա:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ