Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի խորհրդարանի խմբակցություններից 3-ը Բունդեստագի բանաձևը դատապարտող հայտարարություն են արել

Թուրքիայի խորհրդարանի խմբակցություններից 3-ը Բունդեստագի բանաձևը դատապարտող հայտարարություն են արել
03.06.2016 | 16:29

Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններից 3-ը Բունդեստագի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։ Հայտարարությունը ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր «Ազգայնական շարժում» և «Ժողովրդահանրապետական» կուսակցությունները։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը հայտարարությանը չի միացել։

Թուրք պատգամավորները Գերմանիայի խորհրդարանի որոշումն «անարդար» են որակել ու նշել են, որ իրենք, լինելով «մեծ թուրք ազգի ներկայացուցիչները», դատապարտում են։ «Այդ անարդար և անհիմն որոշումը մեր ազգի զայրույթի պատճառ է դարձել։ Գերմանիայի խորհրդարանի՝ 1915-ին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած տեղահանությանը միակողմանի, ընտրողական, հայերի պնդումները հիմք ընդունող որոշումը պատմական և իրավական ազդեցություն չունի»,- հայտարարել են թուրք պատգամավորները։

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ