Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վեհափառը շնորհակալական նամակ է հղել Բունդեստագի նախագահին

Վեհափառը շնորհակալական նամակ է հղել Բունդեստագի նախագահին
03.06.2016 | 21:41

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նամակ է հղել Գերմանիայի
Բունդեստագի նախագահ Նորբերտ Լամերտին. «Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված այս բանաձևը կարևոր քայլ է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ 20-րդ դարասկզբին գործված եղեռնագործության պատմական իրողությունը վերստին փաստելու, այլև կանխարգելելու այդօրինակ ոճիրների կրկնությունը պատմության մեջ: Կայացված որոշումը մեծ վկայություն է և հրավեր համայն աշխարհին` ընդվզելու և մերժելու երկրագնդի տարբեր անկյուններում մարդկության դեմ գործված հանցանքների առնչությամբ դրսևորվող ժխտողական քաղաքականությունը»:

«Ի դեմս Ձեզ, մեր օրհնությունն ու գնահատանքն ենք հղում Գերմանիայի Բունդեստագի անդամներին և բարեսեր ողջ ժողովրդին` մաղթելով անկոտրում կամք և նախանձախնդրություն մարդկային համընդհանուր արժեքների և իրավունքների պաշտպանության աստվածահաճո առաքելության մեջ»:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ