Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը տարածաշրջանային հարցերում չի համագործակցի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ

Իրանը տարածաշրջանային հարցերում չի համագործակցի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ
03.06.2016 | 22:00

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում համագործակցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ` տարածաշրջանային հարցերի լուծման մեջ։ bbc.com-ը նշում է, որ Խամենեին իր դիրքորոշումը բացատրել է տարածաշրջանում Վաշինգտոնի ու Լոնդոնի նպատակների 180 աստիճանով Թեհրանի տեսակետներին հակասությամբ:


Իրանի հոգևոր առաջնորդը մեղադրել է ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային միջուկային համաձայնագրի շրջանակում Իրանի առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: «Սատանան (ԱՄՆ) և չարագործը (Մեծ Բրիտանիա) օգտագործում են մարդու իրավունքների ոլորտում թերություններն ու ահաբեկչական սպառնալիքները՝ իրենց ստանձնած պարտավորությունները չիրագործելու համար»,- ասել է նա: Խամենեիի հայտարարությունը վերաբերում է ավելի վաղ ԱՄՆ-ի մեղադրանքներին, որ Իրանը միջամտում է մերձարևելյան երկրների` հատկապես Սիրիայի ներքին գործերին:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ