APA-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 7-ին հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Հանդիպման կենտրոնում գտնվելու են երկկողմ համագործակցությունը, Ադրբեջանում իրավիճակի զագացումը, ԼՂ-ի շուրջ տիրող իրավիճակը»,- ասել է նա: Զայբերտը հավելել է, որ հանդիպումից հետո ծրագրված է համատեղ մամուլի ասուլիս: