Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը դատապարտել է Բունդեստագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը. «Այդ որոշումը հակասում է պատմական իրողություններին և չունի իրավական որևէ հիմք: Գերմանիան իրականացրել է ժամանակակից պատմության ամենամեծ ցեղասպանությունը՝ Հոլոքոստը:
Այո, Գերմանիան ընդունում է մարդկության դեմ սարսափելի հանցանք Հոլոքոստի հարցում իր մեղքը, սակայն չի ցանկանում մնալ որպես միակ ցեղասպանություն/սպանդ իրականացրած, դրա համար էլ ասում է, որ ուրիշներն էլ են արել նման բան, ինչից էլ գալիս է Հայոց ցեղասպանության սուտն առաջ քաշելը: Թուրքիան երբևէ չի խուսափել պատմության հետ առերեսվելուց»,- ասել է նա: