Der Spiegel-ի փոխանցմամբ՝ Բունդեստագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման շուրջ ծագած սկանդալը կարող է խաթարել ռազմական ոլորտում թուրք-գերմանական համագործակցությունը: Խոսքը թուրքական տարածքում գերմանական «Տոռնադո» հետախուզական ինքնաթիռների տեղակայման և Էգեյան ծովում ապօրինի ներգաղթյալների փոխադրողների դեմ համատեղ առաքելության մասին է:
Գերմանիայի ՊՆ-ում մտավախություն ունեն, որ Թուրքիայի ցասումը կարող է խոչընդոտել կամ էլ ընդհանրապես տորպեդահարել համատեղ նախագծերը: Բունդեստագում բանաձևի քննարկումից առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար ՈՒրսուլա ֆոն դեր Լյայենը Թուրքիայի հնարավոր արձագանքը քննարկել է բարձրաստիճան զինվորականների հետ ու եզրակացրել, որ չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է՝ թուրքերը և առաջին հերթին նախագահ Ռեջեփ Էրդողանը ինքնասիրահարված ու անկանխատեսելի են, ուստի պետք է հաշվի առնել համատեղ նախագծերի բացասական հետևանքները:
Թուրքիան Բունդեսվերի ռազմավարական գործընկերն է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Գերմանական հետախուզական թռիչքները Սիրիայի ու Իրաքի տարածքում իրենց գործունեությունն իրականացնելու համար արդեն երկու ամիս է, ինչ թռիչքներ են գործում Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ինջիրլիքի ավիաբազայից, թեև դրանց տեղակայման մասին համաձայնագրի վերաբերյալ ֆորմալ բանակցությունները ավարտված չեն: Մտավախություններ կան, որ Թուրքիան կարող է մերժել ՆԱՏՕ-ի առաքելությանը՝ դեպի Հունաստան ապօրինի ներգաղթյալների փոխադրողների դեմ պայքարի հետ:
Հենց Գերմանիան է համոզել ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ մասնակցել առաքելությանը: Քանի որ այդ առաքելությունը գլխավորում է Գերմանիան, գոտու ընդլայնման վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները կարող են էլ ավելի բարդ լինել: