Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլլիին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցություն սկսելու մեծ ներուժ կա: Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ընդունելության համար և նշել, որ կանի առավելագույնը՝ երկու երկրների դատաիրավական ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Նախարարն ու դեսպանը անդրադարձել են դատավորների անկախության ապահովման, քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդրի լուծմանն առնչվող հարցերի շրջանակում համագործակցության հնարավորություններին։