Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մադրիդում հայերը երախտիքի հավաք են անցկացրել

Մադրիդում հայերը երախտիքի հավաք են անցկացրել
03.06.2016 | 22:14

Մադրիդում հունիսի 3-ին Գերմանիայի դեսպանության դիմաց, Մադրիդի հայ համայնքի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հավաք, որի ընթացքում մեր հայրենակիցները շնորհակալություն հայտնեցին Գերմանիային՝ նախօրեին Բունդեստագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու համար:

Հավաքի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Գերմանիայի դրոշները, պաստառներ՝ «Շնորհակալություն, Գերմանիա», «Հիշում ենք և պահանջում», «Ճանաչում=կանխարգելում», «Իսպանիա, դարձիր հաջորդը» գրություններով: Հավաքի ընթացքում տեղեկատվական թերթիկներ բաժանվեցին անցորդներին, որ միաբերան նշում էին, որ առաջին անգամ են ականատես լինում որևէ դեսպանության դիմաց ցույցի, որի նպատակը ոչ թե բողոքն է, այլ ՝ երախտիք հայտնելը, ինչը գովելի է:

Հավաքի ավարտին ներկաները շնորհակալական նամակ փոխանցեցին Գերմանիայի դեսպանության ներկայացուցչին՝ ստորագրված Իսպանիայի հայ համայնքի և ԻԹ-ում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանի անունից:

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ