«Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին: Մենք միշտ աջակցում ենք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում», - ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է պաշտոնական այցով Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Նա ասել է, թե եկել է ժամանակը կանգնեցնելու Հայաստանին, որ «օկուպացրել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մեկ հավաքվում, մեկ ցրվում է:
Խոսքերի ժամանակն անցել է, պետք է գործի անցնել: Մեկ րոպեում որոշում կայացնողները, երբ գործը վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, հակառակն են անում: Երբ Ադրբեջանի տարածքները ազատագրվեն, այն ժամանակ էլ կլուծվի հակամարտությունը: Ժամանակն է՝ աշխարհը մոռանա երկակի ստանդարտների մասին»՝ Յիլդիրիմի խոսքերն է մեջբերում APA-ն: