Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիիմի գլխավորած պատվիրակությունը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ։ Թուրք վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցում են մի շարք համատեղ նախագծերի իրականացմանը: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, TANAP-ը և TAP-ը վառ օրինակներ են: Երկու երկրներին միավորում են ընդհանուր արժեքներ, և ոչ ոք չի կարող վնասել այդ բարեկամությանն ու եղբայրությանը»,- ասել է Յիլդիրիմը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեստագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ Թուրք վարչապետն ասել է, թե պատմությամբ պետք է զբաղվեն պատմաբանները, «չի կարելի քաղաքական նպատակներով օգտագործել մեկդարյա վաղեմության դեպքերը»։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, Թուրքիան այս հարցում միշտ գտնվում է Ադրբեջանի կողքին։ «Թուրքիան և Ադրբեջանը միասին ունակ են լուծել ցանկացած խնդիր»,- ասել է նա: