ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը РТР-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեստագի բանաձևն Էրդողանի համար ազդանշան չէ՞, որ Եվրոպայի հետ բարեկամությունն ավարտվել է, ասել է՝ «Կարծում եմ, դա պարզապես Գերմանիայի խորհրդարանի կամարտահայտությունն է»:
Լավրովն ասել է նաև, թե ենթադրում է, որ վերջին հաշվով դա կապված է նաև Թուրքիայի մոտեցումների հետ, որը չի ցանկանում իրական գործընկեր լինել մի շարք հարցերում, պարբերաբար սկանդալներ է սարքում, վիրավորում է գործընկերներին, այդ թվում՝ եվրոպացի: ՌԴ ԱԳ նախարարն ասել է, թե իր կարծիքով, Բունդեստագի որոշմանը Թուրքիայի արձագանքը լիովին անհամարժեք էր: