Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը գոյություն չունեցող ֆակուլտետի շրջանավարտ է

Էրդողանը գոյություն չունեցող ֆակուլտետի շրջանավարտ է
05.06.2016 | 09:24

Թուրքիայի նախագահը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում ոչ թե իրեն քննադատողների վրա հարձակումների համար, այլ իր բարձրագույն կրթության դիպլոմի իսկության շուրջ կասկածների պատճառով՝ գրում է BBC-ին` անդրադառնալով Ռեջեփ Թայիբ Էրդողանի համալսարանական դիպլոմին:

Ըստ պաշտոնական կենսագրական տվյալների` Էրդողանը 1981-ին ավարտել է Մարմարայի համալսարանի Տնտեսական և առևտրային գիտությունների ֆակուլտետը: Ինչպես նշում է աղբյուրը` թուրքերը վերջերս Twitter-ում գրառումներ են կատարում #YaDiplomaYaİstifa հեշթեգի ներքո, որը նշանակում է «կամ դիպլոմդ, կամ հրաժարականդ»: Թուրք օգտատերերը մեղադրում են Էրդողանին ստելու մեջ: Տասնյակ հազարավոր օգտատերեր պահանջում են, որ նա բարձրագույն կրթություն ունենալու ապացույց ներկայացնի: Նախագահին չի աջակցել նաև Մարմարայի համալսարանի կայքը, որտեղ ասվում է, որ վերոնշյալ անվանումով ֆակուլտետ համալսարանում երբևէ չի եղել, իսկ տնտեսական և վարչական գիտությունների ֆակուլտետը հիմնադրվել է 1982-ին:


Էրդողանի հակառակորդները հայտնել են, որ ընտրություններից առաջ համալսարանի արխիվը փակ է եղել, իսկ համալսարանական 4-ամյա կրթության դիպլոմը նախագահական ընտրություններին մասնակցելու պարտադիր նախապայման է եղել: Թեև դեռ պարզ չէ` Էրդողանը պաշտոնանկ կարվի՞, թե՞ ոչ, եթե պարզվի, որ նրա դիպլոմը կեղծ է։

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ