Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության հետ առերեսվելը որպես Օսմանյան Թուրքիայի դաշնակից և հանցակից, պատմական կարևորություն ունի՝ հայտարարել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Քրդական Dayanışma կայքի փոխանցմամբ՝ Բունդեստագի որոշումից հետո Կարո Փայլանը նշել է, թե Հայոց ցեղասպանությունն իրականացվել է գերմանացի սպաների ու պաշտոնյաների աչքի առաջ, որ աջակցել են ծրագրմանն ու հանցանքի կոծկմանը։ Պատմական կարևորություն ունի, որ Հայոց ցեղասպանության հանցակից Գերմանիան առերեսվում է ցեղասպանության հետ։
Սակայն ամենակարևորը, որ հանցանքի իրական տեր Թուրքիան առերեսվի ու փրկվի ցեղասպան ավանդույթից` ասել է Կարո Փայլանը։