Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանն այլևս ոչ թե գործընկեր է, այլ մրցակից

Ռուսաստանն այլևս ոչ թե գործընկեր է, այլ մրցակից
06.06.2016 | 12:33

Ռուսաստանն այլևս ոչ թե գործընկեր է, այլ մրցակից՝ ասված է Գերմանիայի կառավարության կազմած արտաքին քաղաքական ռիսկերի վերլուծության մեջ, փոխանցում է Die Welt-ը: Որպես պատճառ՝ թերթը մատնանշում է Ղրիմում և ՈՒկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունները, իր շահերը պարտադրելն ու միակողմանիորեն միջազգային իրավունքները ոտնահարելը:


Այդ ամենը կարող է Գերմանիայի համար հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Ռուսաստանը երես է թեքում Արևմուտքից, ընդգծում է նրա հետ ռազմավարական մրցակցությունը և վերականգնում է իր ռազմական գործողությունները Եվրամիության հետ սահմաններին, ասված է փաստաթղթում:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ