Ղազախստանի Ակտոբե քաղաքում հակաահաբեկչական գործողություններում ևս հինգ ծայրահեղական է ոչնչացվել, երկուսը՝ ձերբակալվել՝ հաղորդում է ներքին գործերի նախարարությունը: Զինյալները սպանվել են ոստիկաններին դիմադրություն ցույց տալու ժամանակ։ Գողացված զենքի մեծ մասն առգրավված է։ Ակտոբեում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարված։
Երկրի զինված ուժերն անցել են ուժեղացված ծառայության։ Ակտոբեում դեռ պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի առավելագույն՝ «կարմիր» աստիճանը, ոստիկանությունը շարունակում է որոնել ծայրահեղականների։ «Մենք ունենք 12 սպանված և վեց վիրավոր։ Մոտ 6-7 ծայրահեղականի էլ դեռ որոնում ենք։ Նրանց ձեռքին կա հինգ միավոր զենք»,- ասել է ՆԳ նախարարը՝ նշելով, որ, անկասկած, տեղի ունեցածը ահաբեկչություն է։