Գերմանիայի Կանաչների կուսակցության նախագահ, թուրք Ջեմ Օզդեմիրի անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը: Կանաչների կուսակցությունը համահեղինակել էր հայերի ու քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, որն անցած շաբաթ ընդունեց Գերմանիայի Բունդեստագը: Օզդեմիրի խոսնակը երեկ հայտարարել է. «Մենք երբեք այսքան շատ մահվան սպառնալիքներ չէինք ստացել»: