Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ԱԶԿ խմբակցության պատգամավոր Մեթին Քյուլյունքը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ՝ 1904-1907- ին Նամիբիայի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՝ ի պատասխան Գերմանիայի Բունդեստագում 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության ճանաչման:
Նամիբիական ցեղասպանությունը 1904-1907 թվականներին Գերմանիայի գաղութային զորքերի կողմից Հարավարևմտյան Աֆրիկայում իրականացված սպանություններն են: 2004-ին Գերմանիան ճանաչել է Նամիբիայի ցեղասպանության փաստը: